Ծաղկաձորում  կազմակերպված Մանկական ճամբար Տավուշի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Մարտի 21-ից 25-ը Ծաղկաձորի <<ԱԼԻՔ>> հանգստյան տանը, <<Առողջ սկիզբ>> ծրագրի շրջանակներում, <<Հույսի կամուրջ>>  Հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր մանկական ճամբար` Տավուշի մարզի հաշմանդամություն  ունեցող երեխաների համար:  Ճամբարում երեխաների համար ապահովված  էին անհրաժեշտ բոլոր պայմանները` ակտիվ և լիարժեք հանգստի

համար:
Ջոկատավարների կողմից պարբերաբար կազմակերպվող բազմազան խաղերը,  տարբեր թեմաներով բանավեճերը և այլ ուրախ միջոցառումներն էլ ավելի էին լցնում հանգստացող երեխաների առօրյան` պարգևելով նրանց  ուրախ և երջանիկ պահեր, ճամբարի օրերը եզրափակվում էին ամեն երեկո կազմակեպվող ուրախ դիսկոտեկով, որից հետո բոլոր երեխաները բարձր տրամադրությոմբ հեռանում էին քնելու:

Իսկ մարտի 23-ը ճամբարում էլ ավելիառանձնահատուկ օր էր: Կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ իրենց չափազանց գեղեցիկ և հետաքրքիր ձեռքի աշխատանքներն ու նկարներն էին ցուցադրում  հանգստացող երեխաները, որոնք նրանք պատրաստել  էին հենց տեղում: Աշխատանքների հեղինակներից շատերը <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի ձեռքի աշխատանքի և նկարչության խմբակների սաներ էին:

Ճամբարի նախավերջին օրը` մարտի 24-ը ևս անմոռանալի էր երեխաների համար: Նրանց համար կազմակերպվել էր մեծ էքսկուրսիա, որի շրջանակներում նրանք ուղևորվեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև այցելեցին մայրաքաղաք, շրջեցին հանրապետության հրապարակով, այցելեցին պիցցայատուն  և Էկզոտարիում: Օրվա վերջին նրանք հաճելի տպավորություններով կրկին վերադարձան

Ծաղկաձոր: Սակայն ուրախ անակնկալները դեռ չէին ավարտվել: Երեկոյան ջոկատավարների կողմից հավաստագրեր հանձնվեցին ճամբարի բոլոր 52 երեխաներին բազմազան նոմինացիաներով` ըստ ճամբարի օրերին նրանց կողմից ցուցաբերած ընդունակությունների, բացահայտված տաղանդների,  վարքի և այլ հատկանիշների համար:

Վերջին օրը` տուն վերադառնալիս երեխաները դժվար էին բաժանվում միմյանցից, քանի որ այդ 5 օրերի ընթացքում նրանք հասցրել էին սիրել իրար և դառնալ լավ ընկերներ: Բոլորը հեռացան չափազանց անմոռանալի և ուրախ տպավորություններով` նորից միմյանց  հանդիպելու մեծ ակնկալիքով:

Ավելի շատ լուսանկարներ հասանելի են մեր ֆոտոալբոմ  էջում…


ԱՇՊԽ NEWS

16 thoughts on “

  1. es Mriam yesayani dasxeknem.uzum em im gohunakutyun@ haytem deznic .Mer ashakert@ jamparic veradarcav linovi aktivacac.nra ajker@ paylum ein uraxutyunic.liovin vstahem vor na ays gexecik miamsak@ chi morana.

  2. Շատ ուրախալի է , որ երեխաները ուրախանում են իրենց ընձեռված հնարավորոյւթյոնից և տեսնում միայն բարությւոն: Ապրես հարգելի Արա, որ կարողանում ես երեխաների հետ աշխատանքում ջանքեր գործադրել:

Leave a reply to ashpxdilijan Չեղարկել պատասխանը