Ո’չ ասենք գենդերային խոշտանգումներին


Գենդերային խտրականության տարբեր ձևերը այսoր աշխարհում ամենաարծարծվող խնդիրներից մեկն է: Մեր այս  հոդվածով մենք  ցանկանում ենք շոշափել այդ ձևերից, թերևս ամենատարածվածը` գենդերային բռնությունը, որն այսօր, ցավոք, աշխարհի շատ երկրներում նույնպես տարածված երևույթ է: Շատ հաճախ մարդիկ ենթարկվում են տարբեր տեսակի ֆիզիկական խոշտանգումների, դաժան,

անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի` կախված իրենց սեռային պատկանելությունից: (Խոշտանգումը դա դաժան, անմարդկային վերաբերմունք է, որն առաջացնում է ֆիզիկական կամ հոգեկան ծանր հետևանքներ, պատճառում ծանր տանջանքներ: Անմարդկային վերաբերմունքը ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելն է:  Իսկ նվաստացուցիչ վերաբերմունքը` այնպիսի բացասական վերաբերմունք է, որի միջոցով փորձում են զոհի մեջ առաջացնել վախ, ցավի կամ անլիարժեքության զգացում, կամ կոտրել նրա Ֆիզիկական կամ հոգեկան դիմադրությունը:

Ըստ Մարդու իրավունքների  եվրոպական դատարանի մեկնաբանության. Կոնվենցիայի 3-րդ հոդված):

Կանանց նկատմամբ տարբեր տեսակի խոշտանգումներն ունեն բազմադարյա պատմություն: Ցավոք, դրանք առկա են նաև այսօր` մեր ժամանակներում, երբ նրանցից շատերը ենթարկվում են տարատեսակ  դաժան, անմարդկային վերաբերմունքի` տարբեր սոցիալական սովորույթներ և կարծրատիպեր ունեցող ազգերի մոտ.  Ոմանք` իրենց հայտնած կարծիքների, կամ ծավալած գործունեության, մյուսներն իրենց ազատության ու հավասարության համար պայքարելու, իսկ ոմանք` նույնիսկ ազգային և կրոնական սովորույթներից ելնելով: Այդ խոշտանգուներից շատ դեպքեր, ցավոք, ունեցել և ունենում են ավելի ողբերգական հետևանքներ` մահ:

Թերևս մեր ժամանակներից` 20-րդ դարում կանանց նկատմամբ կատարվող դաժան խոշտանգումներից և սպանություններից կարելի է առանձնացնել հատկապես այս մի քանիսը:  Դրանցից առաջին երկուսը  գենդերային խտրականության 16- օրյա քարոզարշավի հիմնադրման պատճառ են դարձել: Առաջինը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում, երբ պետությունը դաժանաբար մահապատժի ենթարկեց երեք Միրաբալ քույրերին, որոնք քաղաքական


ակտիվիստներ էին և դարձան Սրյուխոյի ռեժիմի դեմ միադրության խորհրդանիշ:

Երկրոդը տեղի ունեցավ Կանադայում 1989թ. դեկտեմբերի վեցին, երբ Մոնրեալի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի տասնչորս ուսանողների գնդակահարեց Մարկ Լեպենը, ով կարծում էր, թե իրեն չեն ընդունել ֆակուլտետ`իգական սեռի ուսանողների թվի պատճառով:

Քիչ չեն նաև կանանց և աղջիկների նկատմամբ կատարվող խոշտանգումներն ու սպանությունները պատվի համար, ելնելով Ազգային և կրոնական ավանդույթներից: Ահա ևս մի սարմռկեցուցիչ դեպք, որը կատարվել է Թուրքիայի հարավ արևելյան մասում գտնվող Սանլի Ուրֆա շրջանում, երբ աղջիկը հանուն պատվի սպանվել էր իր հարազատ հոր և եղբայրների կողմից: Ռաբիան առևանգվում է իր սիրած տղայի կողմից: Նրանք գիշերը անց են կացնում իրար հետ և սեռական հարաբերություններ ունենում: Հաջորդ օրը այդ մասին իմանում են աղջկա ընտանիքում: Բարկացած հայրը և եղբայրները պնդում են, որ այլևս չեն կարողանա նայել հարևանների աչքերին, քանի որ նրանց ընտանիքի պատիվը կորած է: Հաջորդ օրը Ռաբիային իր մոր հետ նստեցնում են մեքենա, այնուհետև մորը ճանապարհին իջեցնում են: Աղջիկը կռահելով, որ իրեն ցանկանում են սպանել` ցատկում է մեքենայից և թաքնվում մոտակա խանություներից մեկում: Եղբայրը հետապնդում է նրան, մազերից բռնած քարշ տալիս և հրում փողոցով անցնող բեռնատար մեքենայի տակ: Այդ շրջանի ավանդույթների համաձայն`

առևանգված աղջկա ընտանիքը արհամարված է հասարակության կողմից, քանի դեռ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի սպանել առևանգվողին: 1994-1998 թթ ընկած ժամակահատվածում այդ շրջանում պատվի համար սպանվել են հինգ աղջիկներ:

Ազգային և կրոնական ավանդույթների հողի վար կատարվող հաջորդ խոշտանգումը` <<ինֆիբուլացիան>> է` հիմնականում տարածված արևմտյան Աֆրիկայի ցեղերի մոտ, երբ սովորույթների համաձայն թլատվում են 4-ից 10 տարեկան  աղջիկների սեռական օրգանները: Այդ վիրահատությունը տևում է ընդամենը 15-ից 20 րոպե: Այն հիմնականում կատարվում է ավանդական մասնագետների կողմից, դրանք  համայնքի կանանց գլխավորներն են, որոնք այդ ամենը անում են չափազանց կոպիտ գործիքներով, ընդհուպ նաև  սափրման լեզվիներով:

Մենք դատապարտում ենք նման տիպի ցանկացած դաժան և անմարդկային արարքները և կոչ ենք անում այն հասարակություններին, որոնց մոտ առկա են նման երևույթներ` որդեգրել և ապրել մարդկային բնությանը բնորոշ ավելի քաղաքակիրթ և ժողովրդավարական արժեքներով:

Արա Սահակյան


Advertisements

4 thoughts on “

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s