Մեր փոքրիկ օգնությունը` ճապոնիային

Ողջ աշխարհը ցնցեց Ճապոնիայում տեղի ունեցած հզոր, աղետալի երկրաշարժը և դրան հաջորդած ցունամին, որի հետևանքով զոհվեցին  հազարավոր մարդիկ: Շարունակել կարդալ

Advertisements

Սոցիալական հանդիպում` <<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի կենտրոնում,

նվիրված  մայրության և գեղեցկության տոնին:

<<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի կենտրոնը Մայրության և գեղեցկության տոնը նշեց առանձնակի շուքով: Կազմակերպվել էր միջոցառում, որին հիմնականում մասնակցում էին կենտրոնի  ակտիվ ծնողները: Միջոցառման շրջանակներում` կազմակերպության սաների կողմից  ներկայացվեց գեղեցիկ և ուրախ համերգային ծրագիր, կատարվեց հյուրասիրություն: Ներկա բոլոր կանայք և աղջիկները տոնի կապակցությամբ  ստացան կազմակերպության սաների կողմից պատրաստված գեղեցիկ շնորհավորական բացիկներ:

Այդ օրը  քաղաքում` կազմակերպության անունից, անցորդ կանանց և աղջիկներին, շնորհավորական բացիկներ բաժանվեցին նաև ԱՇՊԽ անդամների կողմից:

<<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն և ԱՇՊԽ-ն  բոլոր կանանց և աղջիկներին սրտանց շնորհավորում է տոնի կապակցությամբ` բոլորին մաղթելով երկար տարիների կյանք և անսպառ երջանկություն:


Ո’չ ասենք գենդերային խոշտանգումներին


Գենդերային խտրականության տարբեր ձևերը այսoր աշխարհում ամենաարծարծվող խնդիրներից մեկն է: Մեր այս  հոդվածով մենք  ցանկանում ենք շոշափել այդ ձևերից, թերևս ամենատարածվածը` գենդերային բռնությունը, որն այսօր, ցավոք, աշխարհի շատ երկրներում նույնպես տարածված երևույթ է: Շատ հաճախ մարդիկ ենթարկվում են տարբեր տեսակի ֆիզիկական խոշտանգումների, դաժան,

անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի` կախված իրենց սեռային պատկանելությունից: Շարունակել կարդալ

Ծաղկաձորում  կազմակերպված Մանկական ճամբար Տավուշի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Մարտի 21-ից 25-ը Ծաղկաձորի <<ԱԼԻՔ>> հանգստյան տանը, <<Առողջ սկիզբ>> ծրագրի շրջանակներում, <<Հույսի կամուրջ>>  Հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր մանկական ճամբար` Տավուշի մարզի հաշմանդամություն  ունեցող երեխաների համար:  Ճամբարում երեխաների համար ապահովված  էին անհրաժեշտ բոլոր պայմանները` ակտիվ և լիարժեք հանգստի Շարունակել կարդալ

 

Հանուն կանանց իրավունքների պաշտպանության


Մարտի 9-ին  <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի և ՕXFAM Մեծ Բրիտանական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ` <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի մասնաճյուղում գործող  <<Հուսալի ձեռքեր>> (ԱՇՊԽ) խմբի նախաձեռնությամբ, ինչպես նաև Նոյեմբերյանի և Դիլիջանի <<Հույսի կամուրջ>> ՀԿ  մասնաճյուղերի  ԱՇՊԽ խմբերի, Իջևանի թիվ հինգ դպրոցի և

<<ՍՈՍ>> մանկատան աշխատակիցների,  սաների և աշակերտների  ակտիվ մասնակցությամբ, Իջևան քաղաքում,  կանանց միջազգային օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ ակցիա` <<Հանուն կանանց իրավունքների պաշտպանության>> կարգախոսով: Ակցիայի շրջանակներում կայացավ քայլերթ, որի ժամանակ  երթի մասնակիցները անցորդ կանանց և աղջիկներին բաժանեցին

շնորհավորական բացիկներ, իսկ տղամարդկանց` կանանց իրավունքների վերաբերյալ թռուցիկներ: Երթից անմիջապես հետո Իջևանի տուրիզմի և տեղեկատվության կենտրոնում  մեկնարկեց  ֆոտոցուցահանդես` <<Ժամանակակից կնոջ կերպարը>> թեմայով, որին անմիջապես հաջորդեց կլոր սեղան` նվիրված կանանց իրավունքներին: Ակցիային մասնակցեց  ավելի քան 131 մարդ:

Ավելի շատ լուսանկարներ հասանելի են մեր` ֆոտոալբոմ էջում

ԱՇՊԽ NEWS


Հարցազրույց <<Թոփ մոդել  Հայաստան 2010 >> 1-ին մրցանակակիր Արևիկ Ենգիբարյանի հետ

Մենք արդեն հրապարակել ենք մեր կայքում, որ 2010  թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում  <<Թոփ մոդել փրոդակշնի>> կողմից կազմակերպված <<Թոփ մոդել Հայաստան>> մրցույթում մեր կենտրոնի սան  Արևիկ Ենգիբարյանը ճանաչվել է հաղթող և արժանացել 1-ին մրցանակին: Վերջերս  Արևիկը այցելեց կենտրոն և մեծ սիրով պատասխանեց մեր հարցերին:

Նախկինում մասնակցե՞լ ես նմանատիպ մրցույթների, թե՞ սա քո առաջին փորձն էր:

Ոչ, նախկինում չեմ մասնակցել և սա իմ առաջին փորձն էր, հույս ունեմ, որ վերջինը չի լինի: Շարունակել կարդալ






Մեր կենտրոնի սան Արևիկ Ենգիբարյանը դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում կայացած հանրապետական մրցույթում ճանաչվել է` <<Թոփ մոդել Հայաստան-2010>>

Արևիկը մեր կենտրոնի սաներից է: Դեռ վաղ մանկուց, երբ նա մասնակցում էր կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին զգացվում էր, որ նրա տարերքը բեմն է:

Արևիկը  2010թ. մասնակցեց  <<Թոփ մոդել փրոդակշնի>> կողմից կազմակերպված <<Թոփ մոդել Հայաստան 2010>> հանրապետական մրցույթին` 5-9 տարիքային խմբում: Նրա հաղթարշավը սկսվեց` Դիլիջան քաղաքից: Նա հաղթահարեց քաղաքային փուլը, այնուհետև՝ մարզայինը: Էլ ավելի ուրախություն ապրեցինք, երբ լսեցինք, որ նա Դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում մասնակցել է նաև հանրապետական փուլին և  ճանաչվել <<Թոփ մոդել Հայաստան 2010>>:

Մենք հպարտանում ենք մեր կենտրոնի սանով և համոզված ենք, որ այս հաղթանակը  վերջինը չէ, ավելի մեծ բարձունքները դեռ առջևում են:

Ավելի շատ լուսանկարներ հասանելի են մեր ֆոտոալբոմ էջում:

ԱՇՊԽ NEWS