Մենք  բոլորս  ունենք մատչելի, սակայն որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու իրավունք 

This slideshow requires JavaScript.

Շատերը կյանքի  իրավունքի ոտնահարում ասելով հասկանում են միայն վարչական մարմինների և մասնավոր անձանց կողմից դիտավորյալ կամ որոշակի բռնություն գործադրելու միջոցով անձանց կյանքից զրկելու դեպքերը: Սակայն դա թյուր կարծիք է: Նշված իրավունքը, որպես գերագույն իրավունք, միանշանակ կապվում է նաև սոցիալական ոլորտի հետ: Ըստ միջազգային իրավական չափանիշների այս իրավունքի հստակ պաշտպանության համար` պետությունը ոչ միայն պարտավոր է իրավասու պետական մարմինների միջոցով նպատակասլաց պայքար տանել հանցավորության դեմ, այլև ապահովել պատշաճ բժշկական սպասարկում, անվտանգ կենսապայմաններ:

Այսօր աշխարհում միլիոնավոր` ծանր առողջական խնդիրներ ունեցող աղքատ  մարդիկ մահանում են` չկարողանալով վճարել մատուցվող բժշկական ծառայությունների դիմաց:  Բայց չէ  որ առողջապահական իրավունքները դրանք բանական` հիմնարար իրավունքներ են և միայն ապահովված ընտանիքների կամ մարդկանց համար չեն, այլ բոլորի` առանց խտրականության:
Առողջապահական միջազգային կազմակերպության կանոնադրական հիմնադրույթներից մի քանիսում հստակ ասվում է`<<Առողջության առավել հասանելի մակարդակի տիրապետումը համարվում է յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքներից մեկը` անկախ… տնտեսական և սոցիալական վիճակից>>, <<առողջության պաշտպանության բնագավառում ամենաարդիական բարձրագույն նվաճումներից օգտվելը համարվում է յուրաքանչյուր մարդու հիմնարար  իրավունքներից մեկը>>:

Հենց այս խնդրին էր վերաբերվում նաև <<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի մասնաճյուղի Անձնական շահերի պաշտպանության (ԱՇՊԽ) խմբի անդամների կողմից կազմակերպված հերթական դատախաղը, որը կայացավ Դիլիջան քաղաքի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանի մեծ դահլիճում:

Դատախաղը կազմակերպվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պրակտիկայի հիման վրա, որը քիչ նախադեպեր չունի այս կապակցությամբ: Մինչ Դատարանի համապատասխան նախադեպերը շատ պետություններ կարծում էին, որ իրենք պատասխանատվություն չեն կրում առողջապահական ոլորտում տեղի ունեցած որոշակի նման պատահական մահվան դեպքերի համար: Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներով վերջ դրեց այս թյուր կարծիքին: Այս ուղղությամբ նրա համապատասխան նախադեպերում մասնավորապես ասվում է.

<<Պետության <<պոզիտիվ պարտականությունների>> տեսությունը չի վերաբերում միայն բռնությամբ կյանքից զրկելու դեպքերին: Կյանքի իրավունքի պաշտպանության նկատմամբ կիրառվող նախադեպային իրավունքները տարածվում են նաև առողջապահական ոլորտի վրա>>:<<Յուրաքանչյուր պետություն պարտավոր է կյանքի իրավունքը ապահովել նաև բժշկական սպասարկման ապահովման միջոցով: Կոնվենցայի 2–րդ հոդվածի համապատասխան կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որից ակնհայտորեն կարելի է եզրակացնել, որ կոնվենցիայի մասնակից պետության իշխանությունները անհատի կյանքը վտանգի են ենթարկում նրան բժշկական սպասարկում չտրամադրելու պատճառով, այն դեպքում, երբ կոնվենցիայի մասնակից պետությունը պարտավոր է զբաղվել առողջապահության կազմակերպմամբ  ամբողջ բնակչության համար>>:

Մեր հորինված պատմության մեջ տուժողը մահացել էր մասնավոր սրտաբանական կլինիկայում, որտեղ նրան պատշաճ բժշկական օգնություն չէր ցուցաբերվել` ծառայությունների դիմաց համապատասխան գումարը չվճարելու հնարավորություն չունենալու համար: Այս կապակցությամբ շատ պետությունների կողմից ևս կային դատարանի նախադեպերին հակասող շատ կարծիքներ, նրանք գտնում էին, որ պետությունը չի կարող պատասխանատվություն կրել մասնավոր հաստատություններում տեղի ունեցած մահվան դեպքերի համար, սակայն ըստ դատարանի նախադեպային իրավունքի` <<Կյանքի իրավունքի պաշտպանության հետ կապված պետության պարտավորությունները չեն սահմանափակվում պետական ծառայության մեջ գտնվող անձանց մեղսագրվող կամ պետական հաստատություններում կատարվող գործողություններից կամ անգործությունից  բխող խախտումներով: Դրանք նաև կիրառվում են մասնավոր անձանց կողմից կատարվող խախտումների նկատմամբ, որոնք իրենց գործողությունները իրականացնում են պետական կամ հանրային իշխանությունների կողմից չղեկավարվող հիմնարկներում>>:

Նման միջոցառումների հիմնական նպատակն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը և հենց նրանց միջոցով հասարակության համար նշանակալի կարևորություն ունեցող սոցիալական իրավունքների վերհանմանը:

Դատախաղին հրավիրված էր նաև կենտրոնի իրավախորհրդատու տիկին Սուսաննա Բելլույանը, որը շատ բարձր գնահատեց նման միջոցառումների անցկացման գաղափարն ու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ մատաղ սերնդի դաստիարակության գործում իր մեծ ներդրման հետ համատեղ <Հույսի կամուրջը> մշտապես ապահովում է երեխաների իրազեկվածության բարձր մակարդակը:

Վերջում միջոցառման մասնակից բոլոր ԱՇՊԽ անդամներին իրավական գիտելիքների լավ  իմացության և  դատական պրոցեսի հիանալի ներկայացման համար հանձնվեցին հավաստագրեր:

Արա Սահակյան


Advertisements

3 thoughts on “

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s