Տավուշի մարզի Թեղուտ գյուղի

ճանապարհները շարունակում են մնալ

անբարեկարգ վիճակում

                

Տավուշի մարզի Թեղուտ գյուղ

Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ճանապարհային այդ անբարենպաստ  պայմանները խոչընդոտում են ավտոմեքնենաների բնականոն ընթացքին: Այս խնդիրը տարիներ շարունակ հուզել է թեղուտցիներին, մանավանդ, որ երթուղային տաքսի նստելու համար նրանք պետք է անցնեն Աղստև գետի մյուս ափը: Տարիներ շարունակ գյուղացիների համապատասխան դիմում-նամակները ոչ մի արդյունք չեն տվել: Միշտ հնչում է նույն պատասխանը` <<բյուջե չկա>>:  Չնայած այդ պատասխաններին` գյուղացիները չեն բողոքում գյուղապետից.

-<<Ձեռքի եկածն անում է>> ,-ասում են գյուղացիները:

Գյուղապետ` Գ. Թամրազյանի հետ ունեցած վերջին հարցազրույցի ժամանակ նա նշեց, որ բացի իրենց գրված բազմաթիվ նամակներից` ուշադրություն  պետք է դարձնել նաև պետության շահերի վրա:

Բնական աղետը էլի իր գործն անում է: Դիմացի անտառի սողանքներից խուսափելու համար  կապի և տրանսպորտի նախարարության միջնորդությամբ,  հավանաբար, ընդհանուր երթևեկությունը կանցնի գյուղամիջի ճանապարհով:

Գյուղացիները կարծում են, որ դա կունենա դրական ազդեցություն.  Գյուղամիջի ճանապարհները կվերանորոգվեն միջազգային ստանդարտներին համապատախան: Տվյալ դեպքում թեղուտեցի վարորդին մնում է հուսալ, որ մի գեղեցիկ օր կտեսնի այդ բաղձալի երազանքի իրականությունը:

Թեղուտի դպրոցի աշակերտական խորհուրդ  

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s