Մեր փոքրիկ օգնությունը` ճապոնիային

Ողջ աշխարհը ցնցեց Ճապոնիայում տեղի ունեցած հզոր, աղետալի երկրաշարժը և դրան հաջորդած ցունամին, որի հետևանքով զոհվեցին  հազարավոր մարդիկ:

Օրերս Դիլիջանի <<Օրհուս>> կենտրոնից  տեղեկացանք կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող բարեգործական ակցիայի մասին: Նրանք գտել են Ամերիկյան մի կազմակերպություն, որը պատրաստ է`  թղթյա ինքնաշեն  կռունկների համար վճարել` 2 ԱՄՆ դոլար և գոյացած գումարը` որպես օգնություն փոխանցել Ճապոնիային:

<<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի երեխայի զարգացման կենտրոնում գործող`Անձնական շահերի պաշտպանության խումբը (ԱՇՊԽ) դրականորեն արձագանքեց այս փաստին: Հենց հաջորդ օրը` կենտրոնի սաները իրենց  ուսուցիչ` նկարիչ-խեցեգործ Սերգեյ Օհանյանի գլխավորությամբ անցան գործի: Սերգեյը մեծ սիրով կենտրոնի սաներին սովորեցրեց թղթյա կռունկների պատրաստման ձևը։ Նրանք իրենց ուսուցչի  հետ ամեն օր մեծ հաճույքով աշխատում են՝  ջանելով մինչև ժամկետի ավարտը, որքան հնարավոր ,է ավելի շատ թղթե կռունկներ պատրաստել։

Այսպիսով երեխաներն  իրենց փոքրիկ  օգնությունն են  ցուցաբերում  Ճապոնիայի աղետալի երկրաշարժից  և ցունամիից տուժած մարդկանց:

ԱՇՊԽ NEWS

Այս նյութին վերաբերող լուսանկարներ առկա են նաև մեր ֆոտոալբոմ էջում

Advertisements

4 thoughts on “

  1. Այս նախաձեռնությունը մարդասիրություն և փոխադարձ օգնելու արժեքներ է սերմանում բոլորի մոտ: ապրեք երեխեք ջան, որ արձագանքեցիք մեր կոչին:

    Արարատ Ալիխանյան
    Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s