Հարցազրույց <<Թոփ մոդել  Հայաստան 2010 >> 1-ին մրցանակակիր Արևիկ Ենգիբարյանի հետ

Մենք արդեն հրապարակել ենք մեր կայքում, որ 2010  թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում  <<Թոփ մոդել փրոդակշնի>> կողմից կազմակերպված <<Թոփ մոդել Հայաստան>> մրցույթում մեր կենտրոնի սան  Արևիկ Ենգիբարյանը ճանաչվել է հաղթող և արժանացել 1-ին մրցանակին: Վերջերս  Արևիկը այցելեց կենտրոն և մեծ սիրով պատասխանեց մեր հարցերին:

Նախկինում մասնակցե՞լ ես նմանատիպ մրցույթների, թե՞ սա քո առաջին փորձն էր:

Ոչ, նախկինում չեմ մասնակցել և սա իմ առաջին փորձն էր, հույս ունեմ, որ վերջինը չի լինի:

Ըստ քեզ ին՞չ առաջնահերթ հատկանիշներ պետք է ունենալ նման մրցույթներում հաղթելու համար:  Որ՞ն են հաղթանակի արժանանալու ամենակարևոր գրավականները:

Ինձ թվում է առաջնահեթ պետք է ունենալ գեղեցիկ ժպիտ, ուղիղ քայլվածք և սլացիկ մարմին: Կարելի է ասել,  որ հիմնականում սրանք են նմանատիպ մրցույթներում հաղթանակի արժանանալու առաջնահերթ գրավականները:

Արժանանալով <<Թոփ մոդել Հայաստան I-ին մրցանակ>> տիտղոսին,  որևէ բան փոխվե՞լ է քո կյանքում:

Այո: Ես դարձել եմ ավելի ինքնավստահ, և դա շնորհիվ իմ շատ սիրելի ուսուցիչների <<Թոփ մոդել փրոդակշնի>> տնօրեն Լուսինե Բաղդասարյանի և մասնագետ Մարիամ Գրիգորյանի: Եթե նրանք ինձ
չընդգրկեին այդ մրցույթում, ապա ես այսօր այսքան ուրախ և ինքնավստահ չէի լինի:

Հայաստանի այլ շրջաններից ունեի՞ր լուրջ մրցակիցներ և եթե ժյուրիի անդամ լինեիր, ո՞ր շրջանի մասնակցին  կշնորհեիր  հաղթանակը և ինչու՞:

Այո, իհարկե, ուժեղ և հաղթանակի արժանի մասնակիցներ շատ կային  տարբեր շրջաններից: Եթե ես լինեի ժուրիի անդա՞մ, շատ բարդ հարց է, որովհետև բեմում բոլոր երեխաներն էլ փայլում էին, սակայն ինձ ավելի շատ դուր եկավ Մելինե Սանախչյանը Էջմիածնից: Նա իրոք, արժանի էր հաղթանակի, որովհետև շատ հմայիչ էր:

Հավատու ՞մ էիր քո ուժերին, որ կարժանանաս հաղթանակի, թե՞ անակնկալ էր քեզ

համար:

Իմ փորձերի ընթացքում ես ավելի ու ավելի վստահ դարձա իմ ուժերի վրա, քանի որ սիրով ու եռանդով էի աշխատում: Այդ պատճառով սկսել էի ավելի վստահել իմ ուժերին և հույս ունեի հաղթանակի, չնայած մասնակցելու ժամանակ  ես ունեի շատ լուրջ մրցակիցներ:

Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակից այն աղջիկներին,  որոնք նույնպես ցանկանում են մասնակցել նմանատիպ մրցույթների:

Խորհուրդ կտամ, որ լինեն ավելի ջանասեր, լսեն իրենց ուսուցիչներին և կատարեն նրանց բոլոր հանձնարարությունները: Նաև սիրեն այն, ինչ անում են, որովհետև եթե չլիներ աշխատասիրությունը և սերը կատարածիս նկատմամբ գուցե ես այսօր մրցանակակիր չլինեի:

Տաթև Սարգսյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s