Միանանք
հանուն հավասար հնարավորությունների քարոզարշավակցիա:

Նոյեմբերի տասին   Տավուշի մարզի <<Հույսի Կամուրջ>> ՀԿ երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոններում գործող Երիտասարդ առաջնորդների շահերի պաշտպանության (ԱՇՊԽ) բանավեճի ակումբների անդամներն   իրականացրին` <<Միանանք հանուն հավասար հնարավորությունների>> քարոզարշավ -ակցիան` նվիրված  հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց իրավահավասարությանը և նրանց միջև խտրականության բացառմանը:

<<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի մասնաճյուղը և կենտրոնում գործող ԱՇՊԽ բանավեճի խումբը ակցիան անցկացրեց Դիլիջան քաղաքում և 9 գյուղական համայքներում` Թեղուտում, Հաղարծնում, Գոշում, Աղավնավանքում, Խաչարձանում, Ենոքավանում, Լուսաձորում, Հովքում և Ակնաղբյուրում: Քարոզարշավ-ակցիային  մասնակցեցին ավելի քան 2400 բնակիչներ:  Մասնակիցները պատրաստված թղթե գունավոր թաթիկների վրա գրում էին իրենց անունները և փակցնում <<Միանանք հանուն հավասար հնարավորությունների>> կարգախոսը կրող պաստառների տակ` այդպես  հավաստելով իրենց միանալը ակցիային։ Բոլորին բաժանվում էին թռուցիկներ՝ մարդու իրավունքների մասին թեմաներով:

Քարոզարշավի կազմակերպիչները, պատասխանատուները և նրանց օգնականները աշխատանքային օրն ամփոփեցին Գոշում,  որտեղ նրանք կիսվեցին տպավորություններով: Դատելով նրանց տրամադրություններից և հայտնած կարծիքներից` նշված բոլոր համայքներում քարոզարշավն անցել էր մեծ հաջողությամբ, բոլորը գոհ էին իրենց աշխատանքից, ոգևորությունը բավականին  մեծ էր եղել նաև մասնակիցների շրջանում:

Հուսանք, որ այս քարոզարշավը ևս կօգնի, որպեսզի կոտրվեն  բոլոր կարծրատիպերը, վերանան անջրպետները, որոնք  հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց միջև առաջացնում են  անհավասարություն և բազմաթիվ խտրականությունների պատճառ են հանդիսանում : Շնորհակալություն ենք հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, հատկապես <<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին և ԱՇՊԽ բանավեճի խմբի  անդամներին`  քարոզարշավը մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակակով անցկացնելու համար:

ԱՇՊԽ NEWS

Թողնել մեկնաբանություն