Պատանի ստեղծագործող

Լուսաբաց

Աչքս բացեմ` Ի՞նչ տեսնեմ,

Մի գեղեցիկ շող տեսնեմ,

Որ ընկել է անկողնուս,

Կարծես մի վառ լույս:

-Այս ի՞նչ  լույս է, ա’յս ինչ լույս,

Որ ընկել է անկողնուս,

Հա~ լույս է բաց,

Որ կոչվում է լուսաբաց:

Տաթև Սարգսյան 13 տարեկան


Գարուն

Արևն է շողում,

Ծառերն են ծաղկում,

Գարնան գեղեցիկ

Օրերն են բացվում։

Գարուն է գալիս

Գարուն է գալիս, դաշտերը ներկում,

Մարդիկ երջանիկ, ուրախ են ապրում,

Երեխաները բակում վազվզում,

Իսկ թռչունները երգեր են երգում։

Մերի Մկրտչյան 13 տարեկան



Աշուն

Աշուն է եկել,

Եվ բերք է բերել,

Նախշուն շորերով ինձ ուրախացրել:

Նրա  աչքերը դեղնած դաշտեր են,

Իսկ նրա դեմքը պայծառ արև է:

Տերևներն  են մեզ իր գիրկն առել,

Աշնան ծառերը նոր շունչ են առել:

Տաթև Սարգսյան 11 տարեկան


Գարուն

Գարուն եկավ, իր հետ բերեց

Խինդ ու ծիծաղ մանուկներին,

Գարուն եկավ, իր հետ բերեց

Բույր ծաղկունքի, շուշան, նարգիզ,

Մի սիրո աշխարհ, ժպիտն արևի,

Սեր ու ջերմություն, հոգու, կարոտի,

Գարունը եկավ այնքան քնքշաբույր

Ու սփռեց գույներ, գույներ ամենուր:

Անի Փահլևանյան, ԱՇՊԽ անդամ 11 տարեկան

Գարուն

Հեքիաթային են նրա գույները, նրան սիրում են երեխաները:

Գարնան հեքիաթը նոր է սկսվել, նա միշտ էլ այսքան երկար է տևել:

Մայրիկ

Ես քո գրկում եմ ուրախ,

Երջանիկ եմ և խաղաղ,

Դու մեր տան արևն ես ջերմ,

Դու մեր տան գիշերն ես մեղմ:

Դու ինձ համար մի ծաղիկ,

Գեղեցիկ ու անուշիկ,

Մեզ պահել ես մեծացրել,

Քո հասակին ես դարձրել:

Իմ Նանեն

Փոքրիկ քիթիկ ու բերան,

Նրա ձայնն է աննման,

Փոքրիկ թաթիկ ու տոտիկ,

Նանեն շատ է անուշիկ:

Նա ժպտում է անընդհատ,

Ես սիրում եմ նրան շա~տ,

Լինի առողջ ու բարի,

Նրա կամքը կատարվի:

Տաթեև Սարգսյան ԱՇՊԽ անդամ 11 տարեկան

1 մեկնաբանություն

One thought on “Պատանի ստեղծագործող

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s