Մի սիրո պատմություն

Պատմեք Ձեր սիրո պատմությունը…


Пути любви не исповадимы

 

Любить-это нечто иное. Она дает смысл  бесмысленой жизни. Это то чувсво, что делает человека по-настящему счастливым.

К  сожалению любовь способна и разбить сердца людей. Самы тяжелый удар -это безответная любовь. Многим кажется, что глупо страдать из-за человека, которому наплевать на твои чувства. Но не так-то просто убить в себе любовь, увы, сердце в цепи  держать не возможно.

И все же, несмотря ни на что, у каждого есть вторая половинка, и рано или поздно он ее найдет. Сердце самостоятельно делает выбор, без чей-то помощи.

Когда влюбляются люди, вместе жизнь кажется безконечной сказкой. Но жизнь непредсказуема и невероятно жестока. Случается так, что любимые  сердца отдаляются друг от друга. У них появляются проблемы, начинаются ссоры и это все приводит к разрыву отнощений. Проходит время…Она находит ему замену. Она не любит того другого, просто притворяется что-бы отомстить. Он узнает о ее новой любви: с горя напивается. Приходя в себя, он ищет девушку, любую, что-бы отомстить.

В итоге у нее есть  жених, у него невеста. На этом их пути навсегда смыты. Но  восне и наяву они не перестают думать друг о друге. Увы, таковы правила жизни и у них нет выбора. Им остается только в себе убивать свою любовь.

Эдита

Քեզ գտա մի օր

Ամառային խաղաղ երեկո էր. Ինձ համար արտասովոր, գուցե և ճակատագրական մի օր, որն իր գրկում էր մարմնավորել երկու սրտերի պատահական հանդիպումը: Օտար երկու հոգի, բայց միմյանց համար արդեն հարազատ ու թանկ…

Մի անսպասելի քնքուշ երանգով հատեցիր հոգիս ու քո շուրթերի թեթև հպումից արթնացավ սիրտն իմ. այն ուժեղ զարկեց ու կյանքին ուրիշ հայացքով նայեց` նայեց կարոտով ու հիացմունքով:

Արդյոք ո՞ր երազից դու եկար իմ կյանք, լցրեցիր ներկտս սիրո տագնապով ու մի ճանապարհ անցանք միասին, իսկ դու հասցրիր տարածվել իմ մեջ, որի համար ես անչափ ուրախ եմ,  անչափ երջանիկ:

Թե մի օր հանկարծ որոշես գնալ ու տանել քեզ հետ իմ սիրող հոգին` կդառնամ նորից անկարող մի <<ես>>, մի <<ես>> միայնակ, ներսում լոկ տենչանք, ցավ մի անանուն` հոգու ավերակ:

Ո՛չ, մի՛ գնա, կորցնել ես քեզ` հաստատ չե՛մ  ուզում. չէ՞, որ թողեցիր սրտիս անկյունում չհերքվող մի հետք…  Ինձ այդ պահ թվաց, թե ողջ աշխարհն եմ առել  ափիս մեջ, անհուն հրճվանքից գոռալ ուզեցի, ուզեցի լինել քո կողքին ես միշտ, որ սիրեմ, զգամ դեպի քեզ բերող այդ սերը  ընդմիշտ…

Դու էիր և ես, սերն ու երկինքը մեծ ու ամսահման. Քեզնով սկսվող հրաշքը կապույտ` անամպ մաքրությամբ: Նորից միայն դու. երկնային միակ  նվերը կյանքիս, իսկ երկրային այս հողի վրա քո հոգու թանկարժեք գոյությամբ հանդերձ… Դու’ եկար, ի’մ կյանք…

Բարի գալուստ իմ սիրո աշխարհ…

Իմ բացառություն… Ախր քեզ շատ երկար եմ սպասել` հոգիս…

14.11.2010թ.

Գոհար Գեօղլանյան

Մի տխուր սիրո պատմություն

Նստել եմ տխուր, գրում եմ կրկին,

Գրում եմ, սե’ր իմ, նամակս վերջին,

Հրաժեշտ կտամ, սե’ր, ես իմ կյանքին,

Մենք բաժին դարձանք չար մարդկանց կամքին:

Կկարդաս, սե’ր իմ, նամակս վերջին,

Երբ անշունչ ընկած կլինեմ  քո կողքին,

Էլ ետ չի բերի ոչինչ քո յարին,

Անգամ տվածդ համբույրը վերջին:

Կանիծես դու քեզ, ամբողջ աշխարհին,

Որ չկարողացար փրկել  քո յարին,

Բայց ուշ կլինի, հասկացիր, ի’մ սեր,

Չես կարող լինել մեռած  սրտի տեր:

Գիտեմ, կտանջվես դու ինձնից հետո,

Կծերանա շուտ ջահել սիրտը քո,

Բայց հիշիր, սե’ր իմ, ողջ  թե մահացած,

Միշտ քեզ կսիրի սիրտս տառապած:

Արմիկ Զարգարյան

(Հիշեցի մի գեղեցիկ ու տխուր սիրո պատմություն)

Որտեղ է հիմա այն անկեղծ հոգին,

Որ պետք է դառնա իմ կյանքի ընկեր,

Երկար եմ փնտրել, փնտրում եմ կրկին,

Բայց չեն հանդիպում ուղիները մեր:

Գուցե աշխարհում չկա այնպիսին,

Գուցե չեն ուզում հոգիս հասկանալ,

Է~յ,  ամպերի մեջ դեգերող լուսին,

Չեմ ուզում քեզ պես միայնակ մնալ:

Լ. Պապյան

ՔԵԶ ՉԵՄ ՆԵՐԻ

Ամենաթանկ, ամենավեհ ու ամենաքնքուշ զգացմունքը սերն է, որն անսահման երջանկություն ու հոգու բերկրանք է պարգևում մարդկանց: Սիրահարված մարդու աշխարհը վառ գույներով կտավ է, որը նայողին ուրախ տրամադրություն է հաղորդում: Ես հնարավորություն ունեցա սեփական հոգում զգալ այդ սերը, տեսնել այդ գեղեցիկ կտավը, ունենալ սիրո մասին իմ սեփական կարծիքն ու տեսակետը: Սերը հրաշք է, անբացատրելի ու երանելի հոգեվիճակ: Ես սիրում էի առաջին անգամ, և այդ սերն անկեղծ էր ու մաքուր: Այո, ես սիրում էի անմնացորդ ու անշահախնդիր սիրով, քանի որ իմ պատկերացմամբ այդպիսին պետք է լինի սերը: Հավատում էի քեզ, հավատում, որ սիրում ես, սիրում ես ինձ պես: Սակայն ինչ ստացա ես իմ այդ մեծ սիրո փոխարեն,  ընդամենը անհավատարմություն ու վիրավորանք: Այն օրը, երբ հասկացա, որ դավաճանում ես` աշխարհը գլխիս փուլ եկավ ասես. Ինձ վիրավորված ու խաբված զգացի: Ես քեզ հարցրի.

-Ինչո՛ւ այդպես վարվեցիր:

Իսկ դու իսկույն լռեցիր, որովհետև այլևս ոչինչ չունեիր ինձ ասելու… Անցել են տարիներ. Գուցե զղջում ես արարքիդ համար և ուզում ես արդարանալ, բայց ոչ. Ես քեզ չեմ ների… Հոգուս մեծ ցավ ես պատճառել… Ես ատում, բայց միևնույն ժամանակ սիրում եմ քեզ, սակայն իմ հոգու դռներն, այնուհետև, մեկընդմիշտ փակ են քո առաջ: Հավատա, ինչ էլ որ լինի, ինչ էլ որ անես, որքան էլ շատ ցանկանաս, երբեք չեմ ների:

Լուսի

<Մենախոսություն>

Ուզում եմ նկարել հոգեվիճակս, որն ի զորու չեմ արդեն խոսքերով արտահայտել… Մարդ, որն  ստեղծում է գեղեցիկը, այն որևէ մեկի հետ կիսելու, ինքնարտահայտվելու բացարձակ կարիք ունի…

Այսօր, երբ թերթում եմ էջերը կյանքիս`նրանք լի են սիրո ու ջերմության լիարժեք պատանեկությամբ, որոնք ինձ հոգևոր սնունդ են պարգևում:

Այնքան երջանիկ եմ ու հարուստ քեզնով, որ ուզում եմ պարզապես գոռալ դրա մասին…

Դեռ երեկ էր այն, երբ իրար էին հանդիպել երկու հարազատ հոգիներ, որոնք մոտ ու հասանելի էին մեկ-մեկու. Ձեռքս էի պարզում և դու…

Ես չէի կարող հրճվանքս զսպել, բայց զգացմունքս կառավարել` այո’, կարողացա, որն իմ մեծ սիրո արտահայտման միակ միջոցն էր, ներդաշնակ հոգու նրբագեղ դրսևորում:

Իմ հոգում ապրող արևի մոլորակ, քեզնով միշտ լեցուն է հոգիս…

Ինձ նվիրել ես մի սիրո աշխարհ, գույներ ու այնքան ջերմություն տվել, որ առանց քեզ կյանքս պատկերացնել չեմ կարող արդեն:

Շնորհակալ եմ քո նվիրումի և հոգևոր այն ամուր կապի համար, որն իմ հոգում տարածում գտած կապրի ու կապրեցնի հավետ:

Գոհարիկ

Մեկնաբանություններ (2)

2 thoughts on “Մի սիրո պատմություն

  1. Vorqan nurb u anaxart en dzer hoginer@,sireliners.Urax em,vor siro berkranq aprel eq`ir bolor,kam masamb,guynerov.Mer kyanqi himqn e ser@,huysov em khaskanaq u ayd nrbin zgacum@ erbeq chi lqi dzer hogin,apreq liarzheq………………..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s