Մարդու իրավունքներ

 


Դեղամիջոցների և առողջապահության մատչելիությունը

(ԴԱՏԱԽԱՂ)

Մարդու կյանքը և առողջությունը աշխարհի յուրաքանչյուր պետության սահմանադրության մեջ ամրագրված են  որպես հիմնարար, բարձրագույն արժեքներ: Սակայն կյանքում բացառություն չեն այն դեպքերը, երբ մարդիկ շատ հաճախ մահանում են միայն այն պատճառով, որ չեն կարողանում վճարել շատ թանկ դեղամիջոցների և բուժսպասարկման դիմաց: Նման դեպքերում անկասկած խախտվում են մարդկանց` Սահմանդրությամբ ամրագրված այդ երկու հիմնարար իրավունքները, մարդու կյանքը և առողջությունը կարծես թե նմանվում են մի շատ թանկ նյութական արժեքի, որը հասանելի է միայն նրանց, ովքեր կարողանում են վճարել դրա դիմաց:

Վերջերս <Հույսի կամուրջ> ՀԿ Դիլիջանի մասնաճյուղի ԱՇՊԽ բանավեճի խմբի անդամների կողմից բեմադրվել էր աշխարհի պատմության մեջ մտած մի բացառիկ դատաքննություն, որը 2001 թվականին քննվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գերագույն դատարանի կողմից: Դեղամիջոցներ արտադրողների միության կողմից հայց էր ներկայացվել ՀԱՀ-ի նախագահի և այլոց դեմ` ՄԻԱՎ-ի դեղամիջոցներ արտադրելու իրենց արտոնագիրն անտեսելու և ՁԻԱՀ-ով վարակված միլիոնավոր քաղաքացիների բուժման նպատակով մատչելի` էժանագին, չարտոնագրված դեղամիջոցներ ներկրելու համար: Իրար էին բախվել երկու իրավունքներ: Մի կողմից դեղագործները պնդում էին, որ խախտվել է իրենց ձեռնարկատիրական, սեփականության` գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները: Մյուս կողմից իշխանությունները պնդում էին, որ իրենց պարտավորությունն է հարգել և պաշտպանել հասարակության առողջության, կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները:

Իր պատմական` արդարացի վճռում դատարանը եզրակացրեց, որ սեփականության իրավունքը ստորադաս և ածանցյալ է մարդու կյանքի, առողջության և արժանապատվության հիմնարար իրավունքների նկատմամբ, հետևաբար այն պետք է սահմանափակվի: Որպես հետևանք` դեղարտադրողները տանուլ տվեցին դատը: Այսպիսով` աղքատներն իրենց ամենակարևոր ու նշանակալից հաղթանակներից մեկը տարան հզոր միջազգային կազմակերպությունների նկատմամբ:

Դատախաղից անմիջապես հետո տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԱՇՊԽ բոլոր մասնակիցները եկան այն եզրակացության, որ աշխարհի յուրաքանչյուր պետության սուրբ պարտականությունն է նման դեպքերում մարդկային կյանքն ու առողջությունը վեր դասել ցանկացած նյութական և ոչ նյութական արժեքներից և իրավունքներից:

Վերջում,կարծում ենք, տեղին է մեջ բերել նաև պացիենտների իրավունքների Եվրոպական խարտիայի 2-րդ հոդվածը: <Յուրաքանչյուր ոք ունի իր առողջական կարիքների համար անհրաժեշտ առողջապահական իրավունքներից օգտվելու իրավունք: Առողջապահական իրավունքները պետք է երաշխավորեն բոլորի համար անհրաժեշտ մատչելիությունը` առանց ֆինանսական ռեսուրսների, բնակության վայրի, հիվանդության տեսակի կամ ծառայություններից օգտվելու ժամանակահատվածի առումով խտրականություն դնելու>:

Advertisements
1 մեկնաբանություն

One thought on “Մարդու իրավունքներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s